IMG_6078

ՀՀ Անկախությանը նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 3, 2016||Comments Off|Պիտակներ՝

29.09.2016թ-ին NUGA BEST-ի Հր. Քոչար 24-30 հասցեում գտնվող խանութ-սրահում տեղի ունեցավ «Ազատագրում» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառում: Միջոցառման ընթացքում անկախ Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզման և իրականացման համար «Ազատագրում» մեդալով պարգևատրվեցին Հայաստանում NUGA BEST ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Գայանե Վահանի Նավասարդյանը և ՌԴ Կենտրոնական և Հարավային Ֆեդերատիվ շրջաններում, Իսրայելում, Վրաստանում Նուգա Մեդիքալ ընկերության պաշտոնական դիստրիբյուտոր Արթուր Տիգրանի Մգդեսյանը, պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան ընկերության ղեկավարությունն ու աշխատակազմը: Միջոցառմանը ներկա էին «Ազատագրում» ՀԿ-ի, Ոստիկանության Մալաթիայի վետերանների խորհրդի, «Մեծն Տիգրան» բարեգործական ՀԿ-ի, ՌԴ Դոնի մեծագույն զորք միջազգային «Կազակական» միության ՀՀ մասնաճյուղի ղեկավար անձնակազմն ու ներկայացուցիչները, NUGA BEST ընկերության մշտական հաճախորդները: Շնորհավորելու էին եկել նաև Սերո Խանզադյանի անվան դպրոցի սաները:  

Կարդալ ավելին
22

Կոնֆերանս «Ես սիրում եմ քեզ Նուգա Բեսթ»

Սեպտեմբերի 8, 2015||Comments Off|Պիտակներ՝

2014թ.-ի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ կոնֆերանս, որին մասնակցեցին «Նուգա Բեսթի» գլխամասային գրասենյակի 800 աշխատակիցներ Կորեայից, Ռուսաստանից, դիլլերներ Հայաստանից և այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում գլխամասային գրասենյակի աշխատակիցներն անցկացրեցին ուսուցում «Արժեքների վրա հիմնված մարքեթինգի գործընթացը» թեմայով:                  

Կարդալ ավելին
cc

Չո Սինգ Հյոնի այցը Հայաստան

Սեպտեմբերի 1, 2015||Comments Off|Պիտակներ՝

2014թ.-ի ապրիլի 25-ին երկօրյա այցով Հայաստանում էր գտնվում «Նուգա Մեդիքալ» ընկերության հիմնադիր Չո Սինգ Հյոնը: Այցի շրջանակներում «Նուգա Մեդիքալ» ընկերության հիմնադիրը, Նուգա Բեսթի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների և հյուրերի ուղեկցությամբ, Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց 1915թ. զոհ դարձած անմեղ հոգիների խորհրդանիշը հանդիսացող Անմար կրակի մոտ: Հայաստանյան շրջագայության ընթացքում հյուրերն այցելեցին նաև Մատենադարան: Ընկերության նախագահը հիացմունքով էր լցված մեր հինավուրց արժեքների հետ հաղորդակից լինելու առիթով:    

Կարդալ ավելին
n

Նուգա Բեսթի 12-ամյակի կոնֆերանսը

Նոյեմբերի 8, 2014||914 Մեկնաբանություններ|Պիտակներ՝

2014թ.-ի հունիսի 5-ից մինչև 9-ը՝ 5 օրերի ընթացքում, «Նուգա Մեդիքալ» ընկերության գլխավոր գրասենյակում /ք. Վոնջու/ և Սեուլի «Գրանդ Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում անցկացվել են մի շարք միջոցառումներ: Դրանցից հատկապես հիշարժան են՝ ընկերության հիմնադրման 12 ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը, գլխամասային գրասենյակում նոր հետազոտական կենտրոնի /NDT/ կառուցման ավարտի հետ կապված արարողությունը և Նուգա միջազգային կոնֆերանսը: Միջոցառումներին իրենց մասնակցությունն են ունեցել ընկերության նախագահ Չո Սինգ Հյոնը, ընկերության աշխատակիցները, շուրջ 600 հյուրեր և գործընկերներ: Միջոցառումներին ներկա էր նաև Նուգա Բեսթ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Գայանե Նավասարդյանը:

Կարդալ ավելին
v

Կոնֆերանս «Ուժը միասնության մեջ է»

Հոկտեմբերի 25, 2014||Comments Off|Պիտակներ՝

2015թ.-ի հունվարի 20-ից 22-ը տեղի ունեցավ «Ուժը միասնության մեջ է» խորագրով կոնֆերանս, որին մասնակցեց նաև «Նուգա Բեսթի» հայաստանյան ներկայացուցիչ Գայանե Նավասարդյանը: Ավելի քան 600 մասնակիցները, հայտնի արտիստների ներկայացումները, երկար սպասված կորեացի հյուրերի այցը միջոցառումը դարձրեցին յուրահատուկ, վառ և անմոռանալի: Չնայած դժվարություններին և խոչընդոտներին Նուգա Բեսթ ընկերությունը հաստատուն քայլերով առաջ է շարժվում՝ տալով մարդկանց սեր, առողջություն և ծառայություն:

Կարդալ ավելին