J5 դեմքի և մարմնի մերսիչների հավաքածու

J5 դեմքի և մարմնի մերսիչների հավաքածու

NUGA MEDICAL ընկերությունը մեզ բոլորիս ներկայացնում է նոր ապրանքատեսակ՝ J5 մերսիչների հավաքածու: Տուրմանային կերամիկայից մերսիչների հավաքածուն օգնում է Ձեզ հետևել Ձեր առողջությանն ու գեղեցկությանը ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:

J5 հավաքածուն ներառում է 3 մերսիչ`

J5-1 մերսիչ դեմքի ուրվագծի համար

J5-2 մերսիչ դեմքի համար

J5-3 մերսիչ մարմնի համար

 

 

Description

Մերսումը մարդու օրգանների և հյուսվածքների վրա ռեֆլեքսային ազդեցության հնագույն մեթոդ է: Հնուց ի վեր Արևելքում կիրառում էին մերսման համար նախատեսված տարբեր միջոցներ՝ ձողեր, օղեր, գլաններ: Այս առարկաները պատրաստված էին առողջարար ազդեցություն ունեցող տարբեր արժեքավոր նյութերից, փայտից:

Մերսումն այսօր էլ չի կորցրել իր ակտուալությունը, ընդհակառակը, իր ամուր հիմքերն է գցել ժամանակակից կյանքում, այն թուլացնում է մկանները, բարձրացնում տրամադրությունը և անգամ ապահովում Ձեր գեղեցիկ արտաքինը: Ժամանակակից մերսիչները զուգակցում են մերսման հնագույն արվեստը և ժամանակակից տեխնոլոգիաները:

NUGA MEDICAL ընկերությունը մեզ բոլորիս ներկայացնում է նոր ապրանքատեսակ՝ J5 մերսիչների հավաքածու: Տուրմանային կերամիկայից մերսիչների հավաքածուն օգնում է Ձեզ հետևել Ձեր առողջությանն ու գեղեցկությանը ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:

J5 հավաքածուն ներառում է 3 մերսիչ

                                 

J5-1 մերսիչ դեմքի ուրվագծի համարUntitled-2

Տարիների ընթացքում այտերը կորցնում են իրենց կորությունն ու «կախվում», կզակի հատվածում հայտնվում են ճարպային կուտակումներ: J5-1 մերսիչը նախատեսված է դեմքի ստորին, պրոբլեմատիկ հատվածի մերսման համար:

Դրա օգնությամբ կարելի է խթանել և հարթեցնել կզակի մկանները՝ դարձնելով դեմքի եզրագիծը ձիգ և երիտասարդ: Մկաններն ամրանում են, նվազում է այտուցվածությունը, դեմքի ուրվագիծը դառնում է ավելի հստակ:

Օգտագործման եղանակը

Մերսումից առաջ պետք է դեմքը մաքրել դիմահարդարումից: Հարմար նստե՛ք, թուլացրե՛ք մկանները, անվակները դրե՛ք կզակին և մերսե՛ք դեմքը կզակային հատվածից՝ վեր-վար:

 

 

0J5-2 մերսիչ դեմքի համար

Երիտասարդ տարիքում դեմքի մաշկը ձիգ է, թարմ ու առաձգական: Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր խոնավությունը, դառնում բարակ, չոր, ի հայտ են գալիս կնճիռներ: Մաշկի վիճակը բարելավել հնարավոր է մերսման միջոցով:

J5-2-ի անվակներով հեշտ է հարթել դեմքի թուլացած հատվածները: Տուրմանային մերսումը մաշկը դարձնում է ձիգ և առաձգական, լավացնում մաշկի գույնը, հանում հոգնածությունը: Բացի այդ մերսումը ակտիվացնում է կոսմետիկ միջոցների ազդեցությունը, խթանում մաշկի վերականգնումը:

Օգտագործման եղանակը

Մերսե՛ք դեմքն՝ անվակները տարուբերելով դեմքի մերսման հիմնական գծերի երկայնքով:Մերսումըկարելիէզուգակցելմաշկիխնամքիհատուկմիջոցներիօգտագործմամբ:

 

 

1J5-3 մերսիչ մարմնի համար

Մերսումը դրական է ազդում ողջ օրգանիզմի վրա, ինչպես նաև օգնում է ազատվել ավելորդ քաշից և ցելյուլիտից: Ակտիվացնում է ավշի շրջանառությունը, նորմավորում նյութափոխանակությունը, լավացնում մաշկի վիճակը:

J5-3 մերսիչը խթանում է մկանները, հարթեցնում մաշկի ռելեֆը, նպաստում սլացիկ կեցվածք ունենալուն:

Օգտագործման եղանակը

Նուրբ մերսե՛ք ձեռքերը, ոտքերը, ուսերը և մարմնի այլ հատվածներ: Մերսման ընթացքում պետք չէ ուժեղ սեղմել մաշկը:

 

Մերսման օգուտը

Տուրմանային կերամիկայով մերսումը շատ հեշտ է, իսկ արդյունքը՝ երկար սպասեցնել չի տա: Մերսումը կօգնի հետևել մաշկի առողջությանը, կանխել ծերացումը, լավացնել արյան շրջանառությունը, խթանել սննդարար նյութերի և թթվածնի հոսքը դեպի պրոբեմատիկ հատված:

Վայելե՛ք Ձեր հաճելի մերսումը J5 հավաքածուով:

Եղե՛ք առողջ և գեղեցիկ: