E3 միոստիմուլիացիոն գոտի. ԱՐԴԵՆ ՀԱՅԱԱՍՏԱՆՈՒՄ

E3 միոստիմուլիացիոն գոտի. ԱՐԴԵՆ ՀԱՅԱԱՍՏԱՆՈՒՄ

Գեղեցիկ կազմվածքը, ձգված մկանները, ավելորդ քաշի բացակայությունը ոչ միայն էսթետիկ հարց է, այլև առողջական: Թույլ մկաններն ու ավելորդ քաշը կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ազդելով ողնաշարի, ներքին օրգանների և ընդհանրապես Ձեր ինքնազգացողության վրա: Nuga Best ընկերությունը ստեղծել է հատուկ գոտի, որը կաշխատի թե՛ Ձեր կազմվածքի և թե՛ Ձեր օրգանիզմի հետ:

Description

Գեղեցիկ կազմվածքը, ձգված մկանները, ավելորդ քաշի բացակայությունը ոչ միայն էսթետիկ հարց է, այլև առողջական: Թույլ մկաններն ու ավելորդ քաշը կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ազդելով ողնաշարի, ներքին օրգանների և ընդհանրապես Ձեր ինքնազգացողության վրա: Nuga Best ընկերությունը ստեղծել է հատուկ գոտի, որը կաշխատի թե՛ Ձեր կազմվածքի և թե՛ Ձեր օրգանիզմի հետ:

E3 միոստիմուլիացիոն գոտին ստեղծված է յուրօրինակ տեխնոլոգիայով՝ միավորելով իր մեջ միոստիմուլիացիա, տուրմանային կերամիկա ու կարմիր լուսադիոդներ:
Միոստիմուլիացիան հնարավորություն է տալիս ակտիվացնել գրեթե բոլոր մկանները, ներքին օրգանների հարթ մկանները, այն խթանում է խոշոր անոթների պատերը, մաքրում մազանոթները, ինչի արդյունքում՝

  • հանում է մկանային ցավն ու լարվածությունը,
  • լավացնում նյութափոխանակությունը, արյան և ավշի շրջանառությունը,
  • նվազեցնում ճարպային կուտակումները:

E3 միոստիմուլիացիոն գոտին ունի աշխատանքի 20 մակարդակ՝ տարբեր խմբի մկանների մարզման համար: Աշխատանքային ծրագրում ներառված են իմպուլսների տարբեր տեսակներ, որոնք հաջորդում են մեկը մյուսին: Մկանների մարզումը տեղի է ունենում մեղմ ռեժիմով՝ նախ միոստիմուլիացիայի ազդեցությունը ցածր է, այնուհետև աստիճանաբար մեծանում է, հետո կրկին նվազում:

Միոստիմուլիացիայի նման ազդեցությունից հետո Ձեզ չի սպառնում մկանային ցավը, քանի որ օրգանիզմից ակտիվ դուրս է բերվում կաթնաթթուն:

Օգտագործե՛ք միոստիմուլիատոր գոտի E3-ն ամեն օր և առաջին շաբաթվա վերջում կնկատե՛ք Ձեր կազմվածքի փոփոխության առաջին նշանները: Առավելագույն արդյունքի հասնելու համար պետք է շարունակական օգտագործում և ինտենսիվության ավելացում:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ՝
Փորի մկանների համար

Գոտին ամրացնում է որովայնի մկանները, որոնք ապահովում են ներքին օրգանների և ողնաշարի ճիշտ դիրքը: Միևնույն ժամանակ խթանում է աղիների պերիստալտիկան և արտաթորման ուղու կծկումները:

Որովայնի հատվածում գոտին պետք է օգտագործել 3 հիմնական դիրքով՝ հերթագայելով մեկը մյուսին՝

  • պորտից վերև՝ ստամոքսի աշխատանքի խթանման համար
  • պորտի հատվածում՝ ճարպակալման դեմ պայքարի համար
  • պորտից ներքև՝ փորակապությունից ազատվելու համար

Այլ մկանների համար

Մկանների ձգվածության և մեջքի ցավի դեպքում գոտին տեղադրե՛ք համապատասխան հատվածում: Օգտագործե՛ք միոստիմուլիատորը, եթե Ձեր ոտքերն ու ձեռքերը մրսում են :

Nuga Best միոստիմուլիատոր գոտու օգտագործման միջին տևողությունը 20 րոպե է և օրվա մեջ 5 անգամից ոչ ավել:

Ի՞ՆՉ ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ՝

Nuga Best E3 միոստիմուլիացիոն գոտին՝

  • կամրացնի Ձեր մկանները, կբարձրացնի դրանց տոնուսն ու էլաստիկությունը
  • կմարզի ցանկացած մկան, անգամ ամենադժվար մարզվողները

  • կնվազեցնի ճարպային կուտակումները: Մկանների աշխատանքի համար անհրաժեշտ է էներգիա, ինչի աղբյուր էլ կհանդիսանան ճարպերը
  • կլավացնի նյութափոխանակությունը: Օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ 3-5 անգամ ավելի շատ թթվածին ու սննդարար նյութեր կստանա, արագ կերպով օրգանիզմից դուրս կբերվեն բջջի նյութափոխանակության արգասիքները, շլակները, կլավանա անոթների վիճակը:
  • կգեղեցկացնի կեցվածքը՝ մկանային կորսետի ձգման շնորհիվ: Կամրացնի ողնաշարը, կմեղմացնի օստեխոնդրոզի դրսևորումները, կնպաստի ներքին օրգանների օպտիմալ աշխատանքին
  • կլավացնի մաշկի ստրուկտուրան ու գույնը: Մաշկը կդառնա ավելի հարթ, կվերանան ցելուլիտի դրսևորումները:
  • դրական կազդի սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ NUGA BEST-Ի ՀԵՏ: