Ուղերձներ

ՄԵՆՔ ԿՍՏԵՂԾԵՆՔ ԱՌՈՂՋ ԵՎ ՋԵՐՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝  ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՄԵՐ ԱՌԱՋԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԵՎ ՍԵՐԸ

Մարդասիրություն, առողջություն և երջանկություն… Եվ այս ամենից առաջնայինն առողջությունն է:

Nugabest Armenia«Nuga Medical» ընկերությունը մասնագիտացված է կենցաղային ջերմատաքացուցիչ սարքերի և բժշկական սարքավորումների արտադրության և վաճառքի գծով, որոնք պահպանում և վերականգնում են մարդու առողջությունը (ընկերությունը 1994 թվ.-ին պարգևատրվել է «IR»-ի խրախուսական պարգևով, 1995 թվ.-ին ստացել է Գիտության և տեխնոլոգիայի նախարարության պարգևը): 2002 թվականից սկսած, «Nuga Best» ընկերության սարքավորումները ճանաչում են գտել համաշխարհային շուկայում և լայնորեն օգտագործվում են աշխարհի ավելի քան 95 երկրներում:

Ընկերության արագ աճը հնարավոր է դարձել շնորհիվ նոր արտադրանքի մշակման, արտադրության և ընկերության կարգախոսի «Առողջություն, սեր և ծառայություն» ողջ աշխարհում:

«Nuga Medical»-ն հասարակության առողջության մեջ իր ներդրումը կատարում է՝ մարդկանց բարձրորակ սարքավորումներ և բարձրակարգ սպասարկում տրամադրելով:

Բացի այդ, իր գիտահետազոտական խմբի և կոնստրուկտիվ մշակումների շնորհիվ, «Nuga Best» ապրանքանիշը համաշխարհային շուկայում ունի առաջատարի իր կայուն տեղը նմանօրինակ սարքավորումների մշակման գործում: «Nuga Best»-ը շարունակելու է ընդլայնել իր հնարավորությունները` իր կադրերի պատրաստման և գիտելիքների ամրապնդման միջոցով:

Ունենալով «Դեպի առաջ» կարգախոսը՝ «Nuga Best» ընկերությունն իր բոլոր ուժերը կներդնի առողջ և ջերմ հասարակություն ստեղծելու համար` հաշվի առնելով այդ հասարակության ազգային առանձնահատկությունները, սոցիալ-տնտեսական վիճակը:

Մենք հրավիրում ենք ձեզ միանալ մեզ և կերտել նոր ապագա «Nuga Best»-ի հետ միասին:

Շնորհակալություն:

NUGA Global-ի նախագահ
Չո Սինգ Հյոն

 

ՀԱՐԳԵԼԻ’ ԳՆՈՐԴՆԵՐ ԵՎ ՕԳՏԱՏԵՐԵՐ,

bg_ceo_thirdՄեր ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում հասել է ներկայիս բարձունքներին, իր ներդրած ջանքերի, բարձրորակ սարքավորումների, իրենց գործի նվիրյալ դիլերների և վերջապես առողջություն ու սեր սփռելու շնորհիվ:

Գրագետ ղեկավարման արդյունքում, «Nuga Medical« ընկերությունը ներկայումս կանգնած է տնտեսական վերելքի եզրին:  «Nuga Medical»-ն, անցնելով մեկ քայլ առաջ իր մրցակիցներից, իրականացնում է որակի վերահսկման հատուկ համակարգ, որը ընդունված է սպառողների կողմից:

Պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու նպատակով, «Nuga Medical» ընկերությունն իրականացնում է տարբեր ծրագրեր, ինչպես նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ տաղանդավոր մասնագետները մշտապես ցուցաբերեն ակտիվություն և իրենց ներդրումն ունենան ընկերության ու հասարակության զարգացման գործում:

Մենք կիրականացնենք ռազմավարական ղեկավարում: Ապագայի ծրագրերի և ընկերության անընդհատ աճի համար մենք պարբերաբար կկազմենք և կյանքի կկոչենք մեր ռազմավարական պլանները, որոնք կմշակվեն՝ ելնելով մեր ընկերության առանձնահատկություններից:

Ձգտելով բարձր արժեքների՝ մենք կկատարենք մեր ուրույն ներդրումը՝ հասարակությանը երջանիկ դարձնելու և նրան ծառայելու գործում:

Մենք պատրաստ ենք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և բավարարել մեր սպառողների կարիքները:

Շնորհակալություն:

NUGA Global-ի Գործադիր տնօրեն
Քիմ Հոնգ-ջի