Մեր մասին

NUGA BEST ընկերությունը հիմնադրվել է 2002թ.-ին Հվ Կորեայում: Կազմակերպության հիմադիր Չո Սինգ Հյոնը բժշկական սարքավորումների ինժեներ է: Նա ծնվել և մեծացել է մեծ ընտանիքում, և ընտանիքի ողջ հոգսը ծառացած է եղել մոր ուսերին, ծանր աշխատանքի պատճառով, տարիների ընթացքում մայրը կորցնում է իր առողջությունը: Չնայած հանրահայտ ինժեներ լինելուն՝ Չո Սինգ Հյոնը չի կարողանում օգնել մորը: Նա նպատակադրվում է ստեղծել մի սարք, որը կնպաստեր մոր առողջության վերականգնմանը: Չո Սինգ Հյոնի ջանքերն ապարդյուն չեն անցնում և նա ստեղծում է մերսող մահճակալը, որն օգնում է ոչ միայն իր մորը վերականգնել առողջությունը, այլև աշխարհի տարբեր անկյուններում առողջությունը կորցրած մարդկանց:

Չո Սինգ Հյոնը NUGA սրահներում՝ ի տարբերություն այլ խանութ-սրահների, ստեղծեց աշխատանքի նոր ձևաչափ՝ հնարավորություն տալով հաճախորդներին անսահմանափակ փորձարկելու, զգալու սարքերի արդյունավետությունը, ապա նոր ձեռք բերելու:

Այդ սրահները դարձան այնքան հանրաճանաչ, որ շուտով աշխարհի բոլոր զարգացած և զարգացող երկրներում սկսեցին հայտնվել նրանց հետևորդները: Այսպես սկսվեց ընդլայնվել մեր ընկերությունը և դեռ շարունակում է ընդլայնվել: