«№1 արտադրանքն աշխարհում»

«NUGA BEST» ընկերությունը պարգևատրվել «№1 ընկերությունն աշխարհում» և «№1 արտադրանքն աշխարհում» հավաստագրերով: Այս հավաստագրերը հաստատում են հարավկորեական NUGA BEST ընկերության արտադրվող արտադրանքի բարձր որակը:

«NUGA BEST»-ը համաշխարհային շուկայում բարձրորակ ապրանքներ արտադրող ընկերությունների շարքում ճանաչվել է առաջատար:

2009 թ.-ի հունվար ամսին «Կոեկս Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի ադամանդյա սրահում տեղի ունեցավ որակի համաշխարհային ստանդարտի հավաստագրի հանձնման արարողությունը, որին մասնակցում էր էկոնոմիկայի և կրթության նախարար Լի Յուն Հոն: Այդ բնագավառում առաջատար է համարվում այն ընկերությունը, որը մտնում է լավագույն հնգյակի մեջ կամ ունի հնարավորություն մոտ ապագայում հայտնվել այդ խմբում:

Մինչդեռ «NUGA BEST»-ը հավաստագիր է ստացել, ոչ թե ապագա ծառայությունների, այլ ներկա ձեռքբերումների համար: Այս հանգամանքը մեկ անգամ ևս փաստում է արտադրանքի բարձր որակի և արտադրության գործընթացում առաջատար տեխնոլոգիաների օգտագործման մասին: Նախարար Լի Յուն Հոն նշել է, որ NUGA BEST-ի ապրանքներն աչքի են ընկնում բարձր որակով և իրենց կարևորագույն տեղն ունեն համաշխարհային շուկայի զարգացման գործում: Նա NUGA BEST-ի նման կազմակերպություններին խոստացավ ցանկացած աջակցություն պետության կողմից: «NUGA BEST» ընկերությունն էլ իր հերթին խոստացավ ջանք չխնայել ապրանքի տեսականին ընդլանելու և արտադրանքի որակն էլ ավելի բարելավելու գործում:

Ընկերության գործունեությունն ուղղված է նաև համագործակցության շրջանակների ընդլայնմանը` հոգալով մարդկանց առողջության մասին երկրի ներսում և նրա սահմաններից դուրս:

«Nuga Best» ընկերությունը չի բավարարվում իր ունեցած ձեռքբերումներով, այլ շարունակ ջանում է կատարելագործել առողջությունը վերականգնող սարքավորումների արտադրությունը` ձևափոխելով սարքավորումների արտաքին տեսքը՝ չդադարելով նոր գիտական հետազոտություններ և նոր մաշակումներ իրականացնել:

Ձգտելով բավարարել սպառողի պահանջները, մենք իրականացնում ենք նախնական աշխատանք պոտենցիալ գնորդների հետ, և ձգտում արդարացնել նրանց սպասումները` օգտագործելով առաջատար տեխնոլոգիաներ:

Մենք ծառայում ենք մարդկանց մեր սրտի կանչով` սփռելով առողջություն և սեր մեր սրահներում:

Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և յուրօինակ մարքեթինգ, մենք հասնում ենք մեր գլխավոր նպատակին, այն է`մարդկանց դարձնել երջանիկ: