Ընկերության մասին

Nuga Medical ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: «Nuga Medical» ընկերությունը երիտասարդ, նորարար կազմակերպություն է, որն աշխատում է բավարարել իր գնորդների պահանջները`արտադրության մեջ առաջատար տեխնոլոգիաներ ներդնելով:

Ընկերության նպատակն է սիրով ծառայելով մարդկությանը` բարելավել նրա առողջությունը: Ընկերությունն առանձնանում է իր սպասարկման բարձր մակարդակով, որը նրան հնարավորություն է տալիս համապատասխանել համաշխարհային չափանիշներին:

Շնորհիվ կուտակված փորձի, ընկերության մարքեթինգային քաղաքականությունը տարբերվում է մյուսներից իր դինամիկությամբ և առաջադիմականությամբ: Ընկերության մարքեթինգային առանձնահատկությունն այն է, որ սպառողին հնարավորություն է տրվում արտադրանքը տեղում փորձարկել՝ առանց ժամանակային սահամանափակման: Մարքեթինգի այս եղանակը հնարավորություն է տալիս համաշխարհային շուկայում լինել առաջատար դիքերում և առավել մեծ ճանաչում գտնել սպառողական շուկայում:

Աշխարհի տարբեր մասերում ստեղծելով իր բազմաթիվ ներկայացուցչությունները, ընկերությունը հսկայական աշխատանք է կատարում՝ իր արտադրանքի որակն ու աճն ապահովելու համար: