Turman

ԻՈՆԻԶԱՑԻԱ

Սեպտեմբերի 30, 2015||Մեկնաբանություններ չկան|

Տուրմանային կերամիկան տաքացած վիճակում հանդես է գալիս իբրև երկբևեռ իոնիզատոր և այդպիով օդը հագեցնում է դրական և բացասական լիցքավորված իոններով: Թթվածնի դրական կամ բացասական լիցքավորված իոնները կոչվում են աերոիոններ:

Դրական և բացասական լիցքավորված իոնների հարաբերակցությունը փոխվում է տարվա եղանակից, տարածաշրջանից, օդի աղտոտվածությունից կախված: Օդի «թարմությունը» կախված է նրանում բացասական լիցաքավորված իոնների քանակից: Բացասական լիցքավորված իոնների անբավարար քանակությունն օդը դարձնում է «քիչ օգտակար» , այն հանգեցնում է թթվածնային քաղցի, աշխատունակության անկման, վատ ինքնազգացողության, հոգնածության, իմունիտետի անկման և մի շարք այլ խնդիրների:

Հետաքրքրական է, որ մարդկանց ինքնազգացողությունը լավանում է անձրևից, ամպրոպից հետո: Դա պայմանավորված է մթնոլորտում բացասական լիցքավորված իոնների քանակության ավելացմամբ:

Իոնիզացիայի ազդեցությունը՝

  • Բարելավում է գազափոխանակությունը և շնչառական համակարգի ֆունկցիաները
  • Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, հանում է հոգնածությունն ու բարելավում քունը
  • Կարգավորում է ճնշումը

 

Մեկնաբանությունները փակ են