ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 30, 2015||Մեկնաբանությունները կասեցված են ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ-ում|

Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ նկատել են լույսի և ջերմության առողջարար ազդեցությունը: Հին հույները լույսն ու ջերմությունը համարում էին ֆիզիկական և հոգևոր առողջության գրավական: Հին Հռոմում լայն կիրառություն էին ստացել արևի ճառագայթների օգտագործումը, ինչը հռոմեացիների մոտ դարձել էր ավանդույթ և անգամ առաջացել էր «Խմել արևի ճառագայթները» արտահայտությունը:

Հին հռոմեացիներն իրենց տներին կից կառուցում էին արևային լոգանք ընդունելու համար նախատեսված հարթ տանիքով հատուկ հարմարանքներ: Անտիկ շրջանի բժիշկներն արևի ճառագայթներով բուժում էին մի շարք խնդիրներ կապված մաշկի, նյարդային համակարգի հետ: Հիպոկրատը նկարագրել է ինֆրակարմիր ճառագայթներով՝ վերքերի, ցրտահարության հետևանքով առաջացած վնասվածքների բուժումը:

Իսկ Հայաստանում օգտակար ջերմության աղբյուր էր քուրսին: NUGA BEST ընկերության նորարարություն համարվող տուրմանային կերամիկան համարվում է ինֆրակարմիր երկարալիք ճառագայթների, այսինքն՝ օգտակար ջերմության աղբյուր:

Ինֆրակարմիր երկարալիք ճառագայթների ազդեցությունը՝

  • Արյան շրջանառության ակտիվացում
  •  Օրգանիզմի մաքրում
  •  Իմունիտետի բարձրացում
  • Ցավազրկում
  • Հակաբորբոքային ազդեցություն
  • Նպաստում է օրգանիզմի աճին ու զարգացմանը
  • Լավացնում է մարսողական համակարգի օրգանների աշխատանքը
  • Նյարդային լարվածության թուլացում
  • Կոսմետիկ ազդեցություն

Մեկնաբանությունները փակ են