Պիստակ

Պիստակ ուտելու 5 պատճառ

Օգոստոսի 29, 2015||Մեկնաբանությունները կասեցված են Պիստակ ուտելու 5 պատճառ-ում|

Պիստակը ընկուզեղենների մեջ օգտակարներից մեկն է: Այն կարող է բարելավել նյութափոխանակությունը, իջեցնել խոլեսթերինի մակարդակն արյան մեջ և դանդաղեցնել ծերացումը:

Պիստակը կարող է նաև բարերար ացդեցություն թողնել սրտանոթային համակարգի վրա:

Պիստակ կարելի է օգտագործել ամեն օր:

  1. Պիստակը պարունակում է լյուտեին կոչվող հզոր հակաօքսիդանտներ, որոնք կանխում են ճարպերի կուտակումն արյունատար անոթների և զարկերակների պատերին: Այդ ամենի շնորհիվ մի քանի օր շարունակ պիստակ ուտելով՝ կարելի է 20 տոկոսով նվազեցնել խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:
  2. Այն հարուստ է մանրաթելերով, որոնք կարևոր են օրգանիզմում նյութափոխանակության բարելավման համար, որոնք նաև հեշտացնում են մարսողական գործընթացը: Պիստակի 100 գրամն արդեն անհրաժեշտ քանակությամբ մանրաթել է պարունակում:
  3. Պիստակը կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ: Մեկ բաժակ պիստակը պարունակում է 60 տոկոս ֆոսֆորի օրական անհրաժեշտ չափաբաժինը:
  4. Պիստակը բարձրացնում է տղամարդու սեռական ակտիվությունը: Օրական օգտագործման պարագայում այն մեծացնում է սեռական ակտիվությունն ավելի քան 50 տոկոսով:
  5. Պիստակը հակատարիքային ուտելիք է, կանխում է օրգանիզմի ծերացումը: Այն համարվում է բնական բոտոքսի միջոց, քանի որ մեծ թվով հակաօքսիդանտներ է պարունակում:

Մեկնաբանությունները փակ են