ՈՒՆԱԲ

Ունաբի օգտակարությունը

Սեպտեմբերի 14, 2015||Մեկնաբանությունները կասեցված են Ունաբի օգտակարությունը-ում|

Հասուն մրգերի պտղամիսը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, օրգանական թթուներ, ածխաջրեր, թթուներ, C և P խմբի վիտամիններ, բետտա — կարոտին, ինչպես նաև B1, B2 և B5 խմբի վիտամիններ: Հանքային նյութերից` կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, մագնեզիում, կոբալտ և մեծ քանակությամբ յոդ: Տերևներում, բնափայտում և արմատներում մեծ քանակությամբ ալկոլոիդներ և օրգանական թթուներ կան: Ունաբին իր բուժական հատկանիշներով հայտնի է եղել դեռևս շատ վաղ շրջաններից: Բուժական նյութերով օժտված են պտուղները, տերևները, սերմերը, բողբոջները, արմատները և բնափայտը:Ամենալավ արդյունք ապահովում են թարմ վիճակում օգտագործվող նյութերը

Կարդալ ավելին
Կալցիումով հարուտ մթերքներ

Կալցիումով հարուստ մթերքներ

Սեպտեմբերի 12, 2015||Մեկնաբանությունները կասեցված են Կալցիումով հարուստ մթերքներ-ում|

Եթե կաթնամթերքի, սարդինայի, կանաչեղենի եւ բանջարեղենի սիրահար չեք, փորձե՛ք կալցիումով հարստացված ուրիշ մթերքներ: Այդ մթերքներն ի սկզբանե կալցիում չեն պարունակել, բայց հարստացվել են օրգանիզմի համար այդքան կարևոր տարրով: Մեկ բաժակ նարնջի հյութը՝ կալցիումով հարստացված, պարունակում է նույնքան կալցիում, որքան մեկ բաժակ կաթը: Կալցիումով հարուստ է նաև վարսակի շիլան, որը պարունակում է 1000 մգ կալցիում՝ մեկ չափաբաշնում. կալցիումի ստույգ չափը նշված է փաթեթի վրա:

Կարդալ ավելին